Thursday, May 15, 2014

Մեկ մուտք, մեկ ելք

Այն ինչ ցանկանում եմ պատմել, կթվա խենթ, բայց ի՞նչ է կյանքն առանց խենթությունների: Միգուցե չհավատաք ինձ, ասեք՝ ես գժվել եմ, բայց սա այն պատմությունն է, որ իրոք տեղի է ունեցել ինձ հետ:
Երբ արթնացա, կարծես նոր մարդ լինեի. իմ առջև սփռված էր նոր ուղղի, իսկ ետևում՝ անհայտություն: Գլուխս ամբողջովին դատարկ էր և բոլոր հիշուղություններս գրողի ծոցն էին փախչել: Ի՞նչ կանեիք դուք:
Խնդրում եմ, մի հարցրեք, թե ով եմ եղել ես նախկինում: Չեմ կարող հիշել, համենայնդեպս սեփական հիշողություններիս օգնությամբ: Ես, իհարկե, բացահայտել եմ անցյալս, բայց դա արդեն կարևոր չէ, քանի-որ ձեր առջև հայտնվում եմ ինչպես նոր մարդ: Պատրա՞ստ եք: Ապա պինդ նստեք ու համբերությամբ լցվեք: Ձեր առջև բացում եմ իմ անհավանական ճանապարհորդությունը սկսած այն պահից, ինչ զարցնեցի ամբողջովին դատարկ գլխով:
Լինելով շփոթված և նայելով շուրջս, ես որոշեցի շարժվել առաջ: Անցյալիս վերաբերյալ փնտրումներս ոչնչի չբերեցին, ոչ մի պատասխան չբացահայտեցին:
Միգուցե ընթերցելուց հետո շատերն ինձ խենթ կհամարեն կամ պարզապես չեն հավատա, բայց այս պատմությունը պետք է ասված լինի:
Մինչ սկսելը կա մի բան, որ պարտավոր եմ հնչեցնել. այս պատմությունը փոխեց իմ կյանքի ուղղին:
Շուտով իմ նոր պատմությունը ամբողջությամբ կտեղադրվի համացանցում: Այն կոչվում է «Վերջնագծի Եզրին»:
Այս պատմությունը մի տղամարդու մասին է, ով՝ հիշողությունը կորցրած, արթնանում է անպատում: Ամբողջովին միայնակ այդ անծայրածիր թվացող անապատում նա ունի մեկ ուղղի՝ դեպի առաջ, որտեղ նշմարվում է մի փոքրիկ քաղաք:
Դատարկ փողոցներով և հնաոճ տեսքով տներով լցված քաղաքն ամբողջովին լքված տեսք ունի: Մեր հերոսը թափառում է աջ ու ձախ, կռիվ տալիս ինքն իր հետ, որպեսզի գոնե ինչ-որ նշույլ հայթհայթի իր կորած հիշողություններից:
Կարճ ժամանակ անց նրան խորհրդավոր տեսիլքներ են այցելում և շուտով նա հասկանում է, որ նրան մեկ քայլ է բաժանում մահից, քանի որ ողջ քաղաքը բացարձակ չարքով է լցված: Չարք, որ նոր ու մոլորված հոգիներ է փնտրում ծարավը հագեցնելու համար և արտաքինից դատարկ թվացող քաղաքը վեր է ածվում մի մեծ գերեզմանի:
Երկիքը մոխրագույն է: Չկա օր, չկա գիշեր, կարծես այս փոքրիկ քաղաքն ընկել է ժամանակի ծուղակը: Ունի մեկ մուտք և մեկ ելք, բայց դրանք իրարից բաժանող ուղղին վխտում է այնպիսի արարածներով, որ նույնիսկ ձեր ամենասարսափելի երազում չեք տեսնի:
Ո՞վ է նա և ո՞վ բերեց նրան այստեղ: Նմանապես մոլորված կնոջ հետ՝ Էլիզաբեթի, մեր հերոսը պետք է անցնի այս դժվարին ուղղին ու կտրի ողջ սարսափելի քաղաքը ելքին հասնելու համար:

No comments:

Post a Comment